Իտալիայի առաջնության «Պարմայի» դեմ «Միլանի» վերջին հանդիպման վերջում կոնֆլիկտ է տեղի ունեցել ակումբի գլխավոր մարզիչ Սերժիո Կոնսեյսաոյի և ավագ Դավիդե Կալաբրիայի միջև։
Դա ակնհայտ էր բոլորի, այդ թվում՝ հեռուստադիտողների համար՝ մարզիչն ու խաղացողը ուղիղ եթերում վիճել են։ «Միլանի» նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն մեկնաբանել է իրավիճակը։
«Դա արվում է խաղից հետո առաջին մարզման ժամանակ, երբ բոլորը հավաքվում են, ու ամեն ինչ հանդարտվում է։ Բոլորը կհավաքվեն դաշտի կենտրոնում շրջանաձեւ, հետո մարզիչը պետք է ասի իր ասելիքը։
Մարզիչը փոխարինումներ չի կատարում որոշ խաղացողների նկատմամբ իր հավանությունների կամ հակակրանքների հիման վրա, այլ թիմային օպտիմալ խաղի նկատառումներով»,- Կապելոյի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը: