Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կոչ է անում «Ալ-Նասրին» ձեռք բերել Կազեմիրոյին «Մանչեսթեր Յունայթեդից» մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը: Այս մասին հայտնում է Daily Star-ը։
Պորտուգալացին բրազիլացի հենակետային կիսապաշտպանի կողքին խաղացել է ոչ միայն «Մանչեսթեր Յունայթեդում», այլև մինչ այդ՝ «Ռեալում»։ Ընդհանուր առմամբ նրանք միասին անցկացրել են 122 հանդիպում։
Սաուդյան Արաբիայում տրանսֆերային պատուհանը փակվում է հունվարի 30-ին՝ «Ալ-Նասրին» քիչ ժամանակ է մնում, եթե նրանք որոշեն համաձայնության գալ «Մանչեսթեր Յունայթեդի» և Կազեմիրոյի հետ:
Հաղորդվում է, որ «կարմիր սատանաները» պատրաստ են վաճառել բրազիլացուն 30 միլիոն ֆունտով: