Կազեմիրոն կարող է կարիերան շարունակել իտալայում

Բրազիլացի կիսապաշտպան Կառլոս Կազեմիրոն կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ Այս մասին հայտնում են իտալական պարբերականները։

«Ռոման» քննարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» 32-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը, քանի որ Լեանդրո Պարեդեսը կարող է տեղափոխվել «Բոկա Խունիորս»:

Ընթացիկ մրցաշրջանում Կազեմիրոն Պրեմիեր լիգայում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ՝ խաղադաշտում անցկացնելով միջինը 59 րոպե։