«Բավարիան» պայմանագիր է կնքել 21-ամյա դարպասապահի հետ

«Քյոլնի» դարպասապահ Յոնաս Ուրբիգը տեղափոխվեց «Բավարիա»։ Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2029 թվականը։ Այս մասին հաղորդում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։

Դարպասապահը «Քյոլնի» սան է։ Այս մրցաշրջանում նա 10 հանդիպում է անցկացրել երկրորդ Բունդեսլիգայում։

«Նա գերմանական ֆուտբոլի ամենախոստումնալից դարպասապահներից մեկն է, հավակնոտ է և հսկայական ներուժ ունի»,- ասել է «Բավարիայի» մարզական տնօրեն Քրիստոֆ Ֆրեյնդը։