Լևերկուզենի «Բայերը» ձեռք կբերի «Ռոմայի» ֆուտբոլիստին

Կենտրոնական պաշտպան Մարիո Հերմոսոն իտալական «Ռոմայից» կտեղափոխվի Լևերկուզենի «Բայեր»: Այս տեղեկությունը հրապարակել է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հաղորդվում է, որ «Բայերը» վարձակալում է 29-ամյա իսպանացուն մինչև մրցաշրջանի ավարտը և կվճարի նրան ամբողջ աշխատավարձը: Հերմոսոն մոտ ժամանակներս բուժզննում կանցնի, պնդում է աղբյուրը։

Հերմոսոն «Ռոմային» է միացել նախորդ ամառ՝ պայմանագիր կնքելով մինչև 2027 թվականը: Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում խաղադաշտ է դուրս եկել 13 հանդիպման եւ դարձել մեկ գոլի հեղինակ։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ կիսապաշտպանի արժեքը տասը միլիոն եվրո է։