«Բարսելոնայի» ֆուտբոլիստը առաջիկայում կխնդրի ակումբին թույլ տալ իրեն տեղափոխվել այլ ակումբ

Սպորտային լրագրող Ռոջեր Արբուսան տեղեկություն է հայտնել, որ «Բարսելոնայի» դանիացի պաշտպան Անդրեաս Քրիստենսենը մտածում է առաջիկա մի քանի օրվա ընթացքում «Բարսայից» հեռանալու մասին, քանի որ խաղաժամանակ չի ստանում:

Մինչ ձմեռային տրանսֆերային պատուհանի ավարտը «Բարսան» կանցկացնի եւս երկու հանդիպում։ Եթե Քրիստենսենն այս երկու հանդիպումներում խաղադաշտ դուրս չգա, հնարավոր է հեռանա ակումբից։