Ինիգո Մարտինեսի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։
Այն ներառում է մեկ տարով ավտոմատ երկարաձգման տարբերակ, եթե խաղացողը մասնակցի մրցաշրջանի հանդիպումների 60%-ին: Սակայն կատալոնական ակումբը որոշել է չսպասել եւ ժամկետից շուտ երկարաձգել պայմանագիրը Մարտինեսի հետ։
Կատալոնացիները գոհ են 33-ամյա պաշտպանի ելույթներից։ Արդեն այս շաբաթ Ինիգոյի հետ պայմանագիրը կարող է երկարաձգվել մինչև 2026 թվականի կեսերը։
Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն՝ հղում անելով Ջիջանտեսին։ Այս մրցաշրջանում Ինիգո Մարտինեսը անցկացրել է 27 պաշտոնական հանդիպում՝ դառնալով երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ թիմակիցներին։