«Բարսելոնան» հայտնել է ֆուտբոլիստի վնասվածքի մասին

Կատալոնական «Բարսելոնայում» հանդես եկող դանիացի պաշտպան Անդրեաս Քրիստենսենը նոր վնասվածք է ստացել։ Ֆուտբոլիստը բաց է թողել երեք շաբաթ: Այս մասին հայտնում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը։

Կատալոնական գրանդի սոցցանցերում հաղորդվում է, որ 28-ամյա ֆուտբոլիստը մարզման ժամանակ աջ ոտքի ներբանային մկանի վնասվածք է ստացել։ Հիշեցնենք, որ մինչ այս Անդրեասը հինգ ամիս է անցկացրել շարքից դուրս լինելով։ 2024/2025 մրցաշրջանում Քրիստենսենը մասնակցել է մեկ հանդիպման՝ Վալենսիայի դեմ։