«Բարսելոնան» կերկարաձգի պայմանագիրը թիմի կիսապաշտպան Գավիի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նոր համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ։
Համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2031 թվականը։ Պայմանագրում կներառվի 1 միլիարդ եվրո գնման կետ:
Նշվում է, որ կողմերը դեռ որոշ մանրամասներ ունեն հարթելու։
Այս մրցաշրջանում Գավին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 19 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։