«Արսենալի» պաշտպանը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում»

«Արսենալի» կենտրոնական պաշտպան Էյդեն Հեյվենը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում»: Այս մասին հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի, կողմերն արդեն լիովին համաձայնեցրել են գործարքը, և մոտ ժամանակներս 18-ամյա Հեյվենը բուժզննում կանցնի, ենթադրվում է, որ պաշտպանը նախկինում հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Արսենալի» հետ, ինչպես նաև մերժել է առաջարկն «Այնտրախտից»։

Հեյվենն ընդամենը մեկ հանդիպում է անցկացրել «Արսենալի» հիմնական կազմում՝ խաղալով տասը րոպե: Transfermarkt պորտալի տվյալներով՝ խաղացողի արժեքը կազմում է 300 հազար եվրո։