«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը անդրադարձել է ակումբի կազմում անցկացրած 300 հանդիպմանը և խոսել իր ապագայի մասին։ Ֆուտբոլիստի 300-րդ խաղը «Իպսվիչի» դեմ էր (4։1)։
«Ես շատ հպարտ եմ։ Իմ ընտանիքն ու երեխաները հանդիպմանը ներկա էին, ուստի դա յուրահատուկ օր էր։ Միգուցե ես ու կինս մի բաժակ կարմիր գինի խմենք տոնելու համար։ Բայց այսքանը։ Ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է հաջորդ խաղի վրա։
Մի օր կգա մի օր, երբ ես կմտածեմ այն ամենի մասին, ինչ ինձ հետ կատարվեց «Լիվերպուլում»։ Հուսով եմ, որ դեռ շատ լավ բաներ են սպասվում»,- Վան Դեյկի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ 33-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրված են Սաուդյան Արաբիայից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ։