«Վալենսիան» 21-րդ դարի ակումբային հակառեկորդ է սահմանել

Իսպանական «Վալենսիան» Լա Լիգայի 21-րդ տուրում «Բարսելոնայի» հետ խաղում (1։7) բաց թողեց 7 գնդակ՝ սահմանելով ակումբային հակառեկորդ՝ 21-րդ դարի առաջին քառորդում Իսպանիայի առաջնությունում բաց թողած գոլերի քանակով։ Այս մասին հայտնում է Opta Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին անգամ «չղջիկները» Իսպանիայի առաջնության մեկ խաղում յոթ գոլ են բաց թողել 70 տարի առաջ՝ 1955 թվականին։ Այնուհետև «Վալենսիան» 0։7 հաշվով պարտվեց «Ալավեսին»։

Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝