Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի հետ պայմանագրի երկարաձգման մասին։ Մասնագետի հետ նոր պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2028 թվականը։
Հիշեցնենք, որ Լուիս դե լա Ֆուենտեն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց 2022 թվականի դեկտեմբերին՝ Լուիս Էնրիկեի հրաժարականից հետո, ով լքեց պաշտոնը Կատարում կայացած աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակչում Մարոկկոյից կրած պարտությունից հետո։
Նրա գլխավորությամբ Իսպանիայի հավաքականը դարձավ 2024 թվականի Եվրոպայի չեմպիոն։