Ռուբեն Ամորիմ. «Ավելի լավ է նրա փոխարեն պահեստայինների նստարանին տեսնել դարպասապահների մարզչին»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ակումբի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի մասին։

«Ավելի լավ է պահեստայինների նստարանին տեսնել դարպասապահների մարզչին, և ոչ թե այն ֆուտբոլիստին, ով լավագույնս չի տրամադրում իր ուժերը թիմին։ Ես չեմ փոխի իմ որոշումն այդ հարցում»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում Transfer News Live-ը։

Նշենք, որ մրցաշրջանում Ռեշֆորդը բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: