«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը «Ֆուլհեմի» նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակից հետո պատասխանել է լրատվամիջոցների հարցերին:
Միակ գոլը 78-րդ րոպեին խփեց պաշտպան Լիսանդրո Մարտինեսը։ «Կարմիր սատանաները» ընդամենը 4 հարված կատարեցին «Ֆուլհեմի» դարպասին, բայց կարողացան երեք միավոր ապահովել:
«Շատ կարևոր է հարմարավետ զգալ արտագնա խաղերում։ Մեր երկրպագուները մեզ մեծ աջակցություն են ցույց տալիս մեր ճանապարհին: Մենք մեր լավագույն հանդիպումը չանցկացրինք։ Թիմը փորձեց խաղալ իր ֆուտբոլը, բայց դեռ շատ բան կա բարելավելու: Ի վերջո, մենք կարողացանք պահպանել հաղթական հաշիվը. մեզ համար իսկապես կարևոր է հաղթել հիմա»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում BBC-ն: