«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է իր թիմի հարձակման հետ կապված խնդիրների մասին:
«Կարմիր սատանաները» կիրակի օրը Պրեմիեր լիգայում 1:0 հաշվով արտագնա հաղթանակ ապահովեցին «Ֆուլհեմի» նկատմամբ՝ ունենալով ընդամենը չորս հարված: 78-րդ րոպեին Լիսանդրո Մարտինեսի գոլը միակն էր։
«Այո, մենք խնդիրներ ունենք հարձակման ժամանակ: Մեզ պակասում էր ուժն ու արագությունը: Պետք է ավելի շատ հնարավորություններ ստեղծենք և ավելի հաճախ գնդակը մտցնենք մրցակցի դաշտի երրորդ հատված:
Մենք անընդհատ դժվարություններ ենք ունենում այս մանրամասների մեջ, բայց հաղթանակներն օգնում են մեզ ավելի լավը դառնալ», – ասել է Ամորիմը TNT Sports-ին: