«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը պատասխանել է Ալեխանդրո Գառնաչոյի մասին նոր հարցին:
Վերջին օրերին ակտիվորեն խոսվում է արգենտինացի վինգերի մոտալուտ հեռանալու մասին։ «Նապոլին» և «Չելսին» ցանկանում են իրենց շարքերում տեսնել «կարմիր սատանաների» 20-ամյա խաղացողին։
«Գառնաչոն մեր խաղացողն է, ես գոհ եմ նրանից: Նա շատ է կատարելագործվել, և ես կարծում էի, որ նա շատ լավ խաղ անցկացրեց հինգշաբթի օրը [Եվրոպա լիգայի «Ռեյնջերսի» դեմ]: Նա շատ երիտասարդ է, ուստի արագ ապաքինվում է։ Մենք ցանկանում ենք օգտագործել Գառնաչոյի ողջ տաղանդը»,- ասել է Ամորիմը TNT Sports-ին