Ռուբեն Ամորիմ․ ««Մանչեսթեր Յունայթեդում» երկու ամիս անց ես ինձ 50 տարեկան եմ զգում»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրում «Ֆուլհեմին» (1:0) հաղթելուց հետո շնորհավորել են ծննդյան 40-ամյակի առթիվ։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 27-ին պորտուգալացին դարձավ 40 տարեկան։

-Դուք 40 տարեկան եք։ Շնորհավորում ենք: Ասում են՝ կյանքը նոր է սկսվում 40 տարեկանում։

-Ոչ թե 40, այլ 50։ «Մանչեսթեր Յունայթեդում» երկու ամիս անց ես ինձ 50 տարեկան եմ զգում։

Շատ շնորհակալ եմ, ես շատ ուրախ եմ իմ ծննդյան օրն անցկացնել այս ակումբի ղեկավարությամբ։ Դուք հրաշալի երկիր ունեք»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում Optus Sport-ը։