«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է եզրային կիսապաշտպան Ժերեմի Դոկուի վիճակի մասին։
Բելգիացին վնասվածքի պատճառով բաց է թողել ՊՍԺ-ի և «Չելսիի» դեմ վերջին երկու հանդիպումները։ Իսպանացի մարզչի խոսքով՝ 22-ամյա խաղացողը մոտ ժամանակներս չի կարողանա խաղադաշտ վերադառնալ։
«Ես հստակ չգիտեմ, թե որքան ժամանակով նա դուրս կմնա, բայց նա որոշ ժամանակով դուրս կմնա: Նա հաստատ չի կարողանա խաղալ հաջորդ խաղին և չեմ կարծում, որ նա պատրաստ կլինի «Արսենալի» դեմ խաղին», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։