Պեպ Գվարդիոլա․ «Նա չպետք է լիներ մեկնարկային կազում»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոստովանել է, որ Աբդուկոդիր Խուսանովի հայտնվելը «Չելսիի» դեմ խաղում հարկադրված միջոց էր։

«Լենսի» նախկին խաղացողը նոր էր տեղափոխվել Անգլիա, երբ Պրեմիեր լիգայի «Չելսիի» հետ խաղում հայտնվեց «Սիթիի» մեկնարկային կազմում:

Հանդիպման հենց սկզբում Ուզբեկստանի հավաքականի պաշտպանը կոպիտ սխալ թույլ տվեց, ինչը հանգեցրեց նրան, որ մրցակիցները գոլ խփեցին։ 20-ամյա նորեկին 54-րդ րոպեին փոխարինեց Ջոն Սթոունսը։

«Խուսանովը չպետք է խաղար, նրան ժամանակ էր պետք հարմարվելու համար։ Հեշտ չէ Պրեմիեր լիգայում «Չելսիի» դեմ դուրս գալը, երբ գալիս ես այլ երկրից, այնքան էլ շատ չես շփվել թիմակիցներիդ հետ, շատ չես մարզվել։ Միայն պատկերացրեք, թե ինչի միջով է նա անցել»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։