«Ռոմայի» պաշտպան Մարիո Հերմոսոն կարող է կարիերան շարունակել Լևերկուզենի «Բայերում»։
Ըստ հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերին մոտենում են «Բայերի» ու «Ռոման»։
Աղբյուրի համաձայն՝ Հերմոսոն արդեն համաձայնել է տեղափոխվել Բունդեսլիգա, ուստի այսօր ներգրավված չի եղել «Ռոմայի» մարզումներին։ Նշվում է, որ Հերմոսոն առաջնահերթ է «Բայերի» համար այս ձմռանը կենտրոնական պաշտպանի դիրքում։
Իսպանացին «Ռոմայում» հանդես է գալիս նախորդ տարվա սեպտեմբերից։ Նա բոլոր մրցաշարերում մասնակցել է ընդամենը 13 խաղի և դարձել մեկ գոլի հեղինակ։