«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Մարկուս Ռեշֆորդը հրաժարվել է տեղափոխվել «Գալաթասարայ»: Այս մասին հայտնում է հայտնի լրագրող Էքրեմ Քոնուրը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջերս թուրքական ակումբը դիմել է խաղացողին՝ վեցամսյա վարձակալության առաջարկով, սակայն անգլիացին հրաժարվել է։ Նշվում է, որ Ռեշֆորդը ցանկանում է խաղալ Եվրոպայի ուժեղագույն առաջնություններից մեկում։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Ռեշֆորդի համար պայքարում անսպասելիորեն ֆավորիտ է դարձել Լոնդոնի «Վեսթ Հեմը»: Հիշեցնենք, որ վերջին անգամ Ռեշֆորդը խաղադաշտ է դուրս եկել դեկտեմբերի 7-ին։
Այդ ժամանակվանից ֆուտբոլիստը միայն մեկ անգամ է ընդգրկվել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, սակայն ամբողջ խաղն անցկացրել է պահեստայինների նստարանին։