«Մանչեսթեր Սիթին» ավարտել է «Նյու Յորք Սիթիի» պաշտպան Քրիստիան Մակֆարլեյնի տրանսֆերը, հաղորդում է MLS ակումբի մամուլի ծառայությունը։
Ըստ աղբյուրի՝ ամերիկյան ակումբը բոնուս կստանա 18-ամյա բրիտանացու վերավաճառքի դեպքում։
Ֆուտբոլիստը ամերիկյան թիմի կազմում անցկացրել է 13 հանդիպում և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Նա երեք խաղ է անցկացրել Անգլիայի մինչև 18 տարեկանների համար։