Լա Լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է հունվար ամսվա լավագույն մարզչի անունը։ Մրցանակը բաժին է հասել «Խետաֆեի» գլխավոր մարզիչ Խոսե Բորդալասին։
Հունվարին «Խետաֆեն» երեք հանդիպումներից վաստակեց յոթ միավոր՝ երկու հաղթանակ տանելով (2։1 »Լաս Պալմասի» և 3։0 «Ռեալ-Սոսյեդադի» դեմ) և ոչ-ոքի խաղալով «Բարսելոնայի» հետ (1։1)։
Ներկայումս «Խետաֆեն» Բորդալասի գլխավորությամբ զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 14-րդ տեղը։