Լա Լիգայի հերթական տուրում «Բարսելոնան» տանը ջախջախեց «Վալենսիային»։ Գրանցվեց 7:1 հաշիվը։
3-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Ֆրենկի դե Յոնգը, իսկ 8-րդ րոպեին Ֆերրան Տորրեսը գրավեց հարազատ ակումբի դարպասը։
14-րդ րոպեին Ռաֆինյան Ֆերմին Լոպեսի փոխանցումից հետո խաղի հաշիվը դարձրեց խոշոր։ Իսկ 24-րդ րոպեին Ֆերմին Լոպեսն ինքը գրավեց Մամարդաշվիլու պաշտպանած դարպասը։
Առաջին խաղակեսի ավելացրած ժամանակում Ֆերմին Լոպեսը խաղի հաշիվը դարձրեց 5:0:
59-րդ րոպեին Հուգո Դուրոն գրավեց Վոյցեխ Շչեսնիի պաշտպանած դարպասը։
66-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին խաղի հաշիվը դարձրեց 6:1: իսկ 75-րդ րոպեին Տառեգան ինքնագոլի հեղինակ դարձավ։
Standings provided by Sofascore