33-ամյա պաշտպան Դանիլոն խզել է աշխատանքային պայմանագիրը Թուրինի «Յուվենտուսի» հետ։ Այս մասին սոցցանցերի միջոցով հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Փորձառու ֆուտբոլիստը կարիերան կշարունակի բրազիլական «Ֆլամենգո» ակումբում։ Նա թիմին կմիանա ազատ գործակալի կարգավիճակով։ Դանիլոյի պայմանագիրը «կարմիր-սևերի» հետ նախատեսված կլինի երկու տարով։
Այս մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է Իտալիայի առաջնության 12 հանդիպման, որոնցում կատարել է մեկ գոլային փոխանցում։ Իտալիայի առաջնության 22 տուրից հետո «Ծեր սինյորը» վաստակել է 37 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։