Յոզուա Կիմիխը կարող է փոխել ակումբային գրանցումը

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Յոզուա Կիմիխը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանական գրանդն արդեն բանակցություններ է վարում 29-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Բլաուգրանայի» մարզական տնօրեն Դեկուն փորձում է հնարավորինս շուտ ավարտին հասցնել տրանսֆերը։

Կիմիխի պայմանագիրը մյունխենյան գրանդի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։

Ընթացիկ մրցաշրջանում Կիմիխը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։