Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հայտնել է, որ ակումբի կիսապաշտպան Գավին հրաժարվել է դուրս գալ խաղադաշտ և իր տեղը զիջել է իր խաղընկեր Պաբլո Տորեին։
«Այսօր ես խոսեցի Գավիի հետ, քանի որ ցանկանում էի, որ նա խաղա վերջին 15 րոպեները, բայց նա ասաց՝ «Ոչ, թող խաղա Պաբլո Տորեն»։ Դա անհավանական է և ցույց է տալիս, թե որքան միասնական է թիմը», ասել է գերմանացի մասնագետը։
Հիշեցնենք, որ կատալոնացիները հանդիպել են «Վալենսիային» և «Մոնժուիկում» ջախջախել մրցակցին 7։1 հավով։