«Բավարիայի» ֆուտբոլիստ Յոզուա Կիմիխը, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա ակումբից անվճար տրանսֆերով:
29-ամյա ֆուտբոլիստը դեռ չի երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է այս տարվա հունիսի վերջին։ Լրագրող Քրիստիան Ֆալկի կարծիքով, եթե Կիմիխը հեռանա «Բավարիայից», ապա ավելի հավանական է, որ նա հայտնվի «Ռեալում», քան «Լիվերպուլում»:
Գերմանիայի հավաքականի ավագի թեկնածությունը պաշտպանում է «արքայական» ակումբի գլխավոր սկաուտ Ջունի Կալաֆաթը։ Կողմերը շարունակում են կապը պահպանել։
Ոչ վաղ անցյալում Ջոշուա Կիմիխի նկատմամբ հետաքրքրությունը վերագրվում էր նաև «Բարսելոնային», «Մանչեսթեր Սիթիին» և «Պարի Սեն Ժերմենին»: