Պեդրին վիրուսային հիվանդության պատճառով բաց է թողել Լա Լիգայի կիրակի օրը կայացած «Վալենսիայի» դեմ հանդիպումը: Երիտասարդ խաղացողի բացակայությունը չխանգարեց «Բարսելոնային», քանի որ Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը 7։1 հաշվով հաղթանակ տոնեց։
«Բարսելոնան» վերսկսել է մարզումները երկուշաբթի օրը, և Պեդրին արդեն գործում էր: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ 22-ամյա կիսապաշտպանը պետք է պատրաստ լինի Չեմպիոնների լիգայի վերջին տուրի «Ատալանտայի» դեմ չորեքշաբթի օրը խաղալու համար:
2024/2025 մրցաշրջանում Պեդրին անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով չորս գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։
«Բարսելոնա» – «Ատալանտա» հանդիպումը կմեկնարկի հունվարի 29-ին Երևանի ժամանակով 23:55-ին: