Հարձակվող Պաուլո Դիբալայի պայմանագիրը «Ռոմայի» հետ երկարաձգվել է մինչև 2026 թվականը։ Այս մասին հայտարարել է հռոմեական թիմի մարզական տնօրեն Ֆլորենտ Գիսոլֆին։
«Կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ պայմանագիրը երկարաձգվել է։ Մենք գոհ ենք այս իրադարձությունից։ Դիբալան կարևոր ֆիգուր է մեր թիմի համար»,- պաշտոնյայի խոսքերն է փոխանցում DAZN-ը:
Արգենտինացի հարձակվողը հռոմեական ակումբի շարքերը համալրել է 2022 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում հարձակվողը «գայլերի» կազմում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt պորտալի փորձագետները արգենտինացու շուկայական արժեքը գնահատում են ութ միլիոն եվրո: