Հանս-Դիտեր Ֆլիկը կրկնել է Լուիս Էնրիկեի նվաճումը

«Բարսելոնան» տոնում է հերթական ջախջախիչ հաղթանակը, այս անգամ զհոը «Վալենսիան» էր: Կատալոնացիները խփեցին յոթ գնդակ, որոնց չղջիկները պատասխանեցին միայն մեկ դիպուկ հարվածով։

Սա Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում երկրորդ դեպքն է, երբ Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը մեկ խաղում 7 գոլ է խփում, առաջինը օգոստոսին էր՝ Վալյադոլիդի դեմ խաղում (7:0):

Ինչպես հայտնում է Barca Universal-ը, ակումբը 2014 թվականից ի վեր առաջին անգամ Իսպանիայի առաջնությունում մեկ մրցաշրջանում երկու անգամ կարողանում խփել յոթ գոլ։ 11 տարի առաջ կատալոնական գրանդը հասավ դրան Լուիս Էնրիկեի գլխավորությամբ։

Չնայած գերարդյունավետ ելույթներին, «Բարսելոնան» շարունակում է զբաղեցնել Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: