Բրիտանական Goal.com հրատարակությունը կազմել է ֆուտբոլի պատմության 19 վատագույն տրանսֆերների վարկանիշը։
Ցուցակը գլխավորում է ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեի տեղափոխությունը Դորտմունդի «Բորուսիայից» «Բարսելոնա»։ Երկրորդ տեղում բելգիացի վինգեր Էդեն Ազարի տեղափոխությունն է «Չելսիից» Մադրիդի «Ռեալ»։ Երրորդ տեղում կատալոնական ակումբի հերթական տրանսֆերն է՝ Ֆիլիպե Կոուտինյոյի տեղափոխությունը «Լիվերպուլից» «Բարսելոնա»։
Պատմության 19 վատագույն տրանսֆերները, ըստ՝ Goal-ի․
- Ուսման Դեմբելե – «Բորուսիայից» «Բարսելոնա» (2017 թվականի օգոստոս – 135 միլիոն եվրո),
- Էդեն Ազար – «Չելսիից» «Ռեալ Մադրիդ» (2019 թվականի հուլիս – 120,8 միլիոն եվրո),
- Ֆիլիպե Կոուտինյո – «Լիվերպուլ» «Բարսելոնա» (2019 թվականի հունվար – 135 միլիոն եվրո),
- Նեյմար – ՊՍԺ – «Ալ-Հիլալ» (2023 թվականի օգոստոս – 90 միլիոն եվրո),
- Անտոնի – «Այաքսից» «Մանչեսթեր Յունայթեդ» (2022 թվականի օգոստոս – 95 միլիոն եվրո),
- Ռոմելու Լուկակու – «Ինտերից» – «Չելսի» (2021 թվականի օգոստոս – 113 միլիոն եվրո),
- Պոլ Պոգբա – «Յուվենտուսից» – «Մանչեսթեր Յունայթեդ» (2016 թվականի օգոստոս – 105 միլիոն եվրո),
- Ժոաու Ֆելիշ – «Բենֆիկայից» – «Ատլետիկո» (2019 թվականի հունվար – 127,2 միլիոն եվրո),
- Նիկոլաս Պեպե – «Լիլից» «Արսենալ» (2019 թվականի օգոստոս – 80 միլիոն եվրո),
- Ռանդալ Կոլո-Մուանի – «Այնտրախտից» – ՊՍԺ (2023 թվականի օգոստոս – 95 միլիոն եվրո),
- Ջեք Գրիլիշ – «Ասթոն Վիլայից» – «Մանչեսթեր Սիթի» (2021 թվականի հուլիս – 117,5 միլիոն եվրո),
- Անտուան Գրիզման – «Ատլետիկոյից» – «Բարսելոնա» (2019 թվականի օգոստոս – 120 միլիոն եվրո),
- Ալվարո Մորատա – «Ռեալ Մադրիդից» – «Չելսի» (2018 թվականի հունվար – 66 միլիոն եվրո),
- Ռոմելու Լուկակու – «Էվերթոնից» – «Մանչեսթեր Յունայթեդ» (2017 թվականի հուլիս – 84,7 միլիոն եվրո),
- Հարի Մագուայր - «Լեսթեր Սիթիից» – «Մանչեսթեր Յունայթեդ» (2019 թվականի օգոստոս – 87 միլիոն եվրո),
- Կեպա Արիսաբալագա – «Ատլետիկից» – «Չելսի» (2018 թվականի օգոստոս – 80 միլիոն եվրո),
- Նեյմար – «Բարսելոնայից» ՊՍԺ (2017 թվականի օգոստոս – 222 միլիոն եվրո),
- Զլատան Իբրահիմովիչ – «Ինտերից» «Բարսելոնա» (2009 թվականի հուլիս – 69,5 միլիոն եվրո),
- Խամես Ռոդրիգես – «Մոնակոյից» – «Ռեալ Մադրիդ» (2014 թվականի հուլիս – 75 միլիոն եվրո)։