Այս ցուցանիշով Ֆերմին Լոպեսը միակն է Բոյան Կրկիչից հետո

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը դարձել է ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով մեկ խաղում չորս գոլային ներգրավվածություն է ունեցել հարձակվող Բոյան Կրկիչից հետո։

Հիշեցնենք, որ Լա Լիգայի 21-րդ տուրի «Վալենսիայի» դեմ հանդիպմանը ֆուտբոլիստը դարձել է երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Նման բան տեղի էր ունեցել 2007/2008 մրցաշրջանի Լա Լիգայի 29-րդ տուրի՝ «Վալյադոլիդի» դեմ խաղում, որտեղ Բոյան Կրկիչը խփել է երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։