«Ասթոն Վիլայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Էմիլիանո Բուենդիան շուտով կարող է դառնալ «Բայերի» խաղացող։
Լրագրող Բեն Ջեյքոբսի խոսքերով՝ լևերկուզենյան ակումբը լավատեսորեն է տրամադրված 28-ամյա արգենտինացու վարձակալության շուրջ բանակցություններն ավարտելու հարցում։
Նշվում է, որ խաղացողը մի քանի այլ տարբերակներ ունի, սակայն «Բայերն» ավելի ակտիվ է, քան մյուսները՝ պնդելով տրանսֆերը։ 28-ամյա Բուենդիան այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով երեք գոլի հեղինակ:
Ավելացնենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը «Ասթոն Վիլայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: Կիսապաշտպանի շուկայական արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 18 միլիոն եվրո։