Իտալական «Ինտերի» պաշտպան Տոմաս Պալասիոսը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա։ Այս մասին հայտնում է Goal-ը։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրություն է ցուցաբերում Լևերկուզենի «Բայերը»։ «Դեղագործների» ղեկավարությունը ցանկանում է վարձակալել Պալասիոսին մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։
26-ամյա արգենտինացին ընթացիկ մրցաշրջանում Ա Սերիայում անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ «Բայերը» 19 տուրից 42 միավորով երկրորդն է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում։