«Բայերը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանով

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջեյմս Մաքաթին հայտնվել է Լևերկուզենի «Բայերի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է Sky Sorts News-ը։

Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբը ցանկանում է 22-ամյա ֆուտբոլիստին վարձակալել «Քաղաքայիններից»՝ նրան 25 միլիոն եվրոյով գնելու տարբերակով։ Սակայն իրավիճակը բարդանում է նրանով, որ «Մանչեսթեր Սիթին» արդեն ունի առավելագույն հնարավոր թվով խաղացողներ վարձավճարով։

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի կանոնադրության համաձայն՝ ակումբը կարող է միաժամանակ վարձակալել առավելագույնը վեց ֆուտբոլիստի։

Այս մրցաշրջանում Մաքաթին բոլոր մրցաշարերում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ։ Կիսապաշտպանի գործող աշխատանքային պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։