Կատալոնական «Բարսելոնան» կարող է ուժեղացնել իր կազմը բարձրակարգ խաղացողի ձեռք բերելով: Խոսքը Մյունխենի «Բավարիայում» հանդես եկող գերմանացի կիսապաշտպան Յոզուա Կիմիխի մասին է։
Ինչպես տեղեկացնում է El Nacional-ը, «բլաուգրանաները» բանակցություններ են վարում 29-ամյա խաղացողի տրանսֆերի շուրջ: Կատալոնացիները փորձում են առաջ անցնել մրցակիցներից և որքան հնարավոր է շուտ պայմանագիր ստորագրել գերմանացու հետ։
Կիմիխի աշխատանքային պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է այս ամառ։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ կիսապաշտպանով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու «Լիվերպուլը»։ Այս մրցաշրջանում Յոզուան «Բավարիայի» կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։