«Բարսելոնան» հասել է բոլոր մրցաշարերում մեկ մրցաշրջանում 100 գոլ խփելու նշաձողին: Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը 7:1 հաշվով ջախջախեց Վալենսիային:
Կատալոնացիները այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 32 խաղում ընդհանուր առմամբ խփել են 101 գոլ: Գերմանացին այսպիսով հասել է 100 գոլի շեմին «Բարսելոնայի» ղեկին ընդամենը 32 խաղում, ինչը լավագույն արդյունքն է 1959 թվականից ի վեր, երբ Հելենիո Էրերան գլխավորեց կատալոնացիներին:
Հանս-Դիտեր Ֆլիկը ընթացիկ մրցաշրջանից առաջ գլխավորեց «Բարսելոնան»՝ փոխարինելով Չավի Էրնանդեսին: «Բարսելոնայի» գոլերից 59-ը խփվել է Լա լիգայում, ևս 26-ը՝ Չեմպիոնների լիգայում, 9-ը՝ Իսպանիայի գավաթում և 7-ը՝ Իսպանիայի Սուպերգավաթում։