Անսու Ֆատին ցանկանում է մնալ «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է «Բլաուգրանայի» վինգեր Անսու Ֆատիի ապագայի վերաբերյալ հարցին։

«Կարծում եմ՝ Ֆատին ցանկանում է մնալ թիմում, և դա նորմալ է։ Նա առաջադիմում է մարզումների ժամանակ, մենք կաջակցենք նրան»,- սոցցանցում Ֆլիկի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ իսպանացին թիմի կազմում հանդես է գալիս 2020 թվականի սեպտեմբերի վերջից։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է ութ հանդիպման, որոնցում ոչ մի գոլ չի խփել։ Ֆատիի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։