Կիրակի օրը «Թոթենհեմը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով պարտություն կրեց «Լեսթերից»: Լոնդոնյան թիմը Պրեմիեր լիգայի վերջին 6 խաղերում կարողացել է վաստակել ընդամենը մեկ միավոր։
Խաղից հետո «Թոթեհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկօղլուն մեկնաբանել ա պարտությունը։
«Ցավալի է: Դա շատ է ցավալի: Խաղացողները կրկին ամեն ինչ տվեցին։ Այո, մենք շատ բան կվերանայենք, բայց ջանքերի առումով ես չեմ կարող ավելին խնդրել խաղացողներից։
Այսօր ամեն ինչ չեղավ այնպես, ինչպես մենք էինք ուզում։ Մենք մի քանի լավ պահեր ստեղծեցինք, բայց, ցավոք, ոչինչ չստացվեց: Բայց դա ջանքերի պակասի պատճառով չէ: Ֆուտբոլիստները տալիս են այն ամենը, ինչ կարող են։
Սա առավելագույնն է, որ ակումբը և ես՝ որպես մարզիչ, կարող ենք խնդրել նրանցից։ Նրանք փորձում են առավելագույնը», – Պոստեկոգլուի խոսքերն է մեջբերում BBC-ն։