Անգելոս Պոստեկօղլուն՝ հնարավոր հրաժարականի մասին

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկօղլուն հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Լեսթերից» կրած պարտությունից հետո։

Հիշեցնենք, որ «Թոթենհեմը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվել է առաջնության աութսայդերներից մեկին և զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը։

«Պե՞տք է շարունակեմ աշխատել ակումբում: Շատերը կասեն՝ ոչ։ Երբ դու մեծ ֆուտբոլային ակումբի մարզիչ ես, կարող ես քեզ խոցելի և մեկուսացված զգալ, բայց ես այդպես չեմ զգում»,- մասնագետի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։