«Ալ-Նասրը» ցանկանում է նոր կենտրոնական հարձակվողի հետ պայմանագիր կնքել։
Ինչպես հայտնում է Kicker-ը, սաուդյան ակումբի թիրախը «Բայերի» հարձակվող Վիկտոր Բոնիֆասն է։ Անցյալ տարի ֆուտբոլիստին ակտիվորեն կապում էին բարձրակարգ թիմերի հետ, սակայն վերջին շրջանում նիգերիացին հազվադեպ էր հայտնվում տրանսֆերային ասեկոսեներում։
«Բայերը» պատրաստ կլինի դիտարկել 24-ամյա Բոնիֆասիի առաջարկը, եթե տրանսֆերային գումարը գերազանցի 50 միլիոն եվրոն։
Ընթացիկ մրցաշրջանում նիգերիացին անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 8 գոլի հեղինակ։