«Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դեյկը նոր հայտարարություն է արել իր ապագայի վերաբերյալ։
33-ամյա հոլանդացու խոսքով՝ ինքը այս պահին կոնկրետ տեղեկություն չունի իր ապագայի մասին։ Վան Դեյկի գործող պայմանագիրը մերսիսայդյան ակումբի հետ նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։
«Կգա մի օր, երբ ես կմտածեմ այն ամենի մասին, ինչ ինձ հետ պատահեց «Լիվերպուլում»։ Հուսով եմ, որ դեռ շատ լավ բաներ կան առջևում: Ես պատկերացում չունեմ՝ որքան դեռ կխաղամ ակումբում։ Քանի՞ հանդիպում է մնացել այս մրցաշրջանում:
Հուսով եմ, որ դա երաշխավորված է, բայց դրանից դուրս ես չգիտեմ, թե ինչ կբերի ապագան»,- վան Դեյկի խոսքերը մեջբերում է Liverpool Echo-ն։