«Մանչեսթեր Յունայթեդի» նոր՝ 30 միլիոն եվրո առաջարկը վինգեր Պատրիկ Դորգուի համար, մերժվել է «Լեչեի» կողմից: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Միաժամանակ աղբյուրը պնդում է, որ «կարմիր սատանաները» մտադիր չեն կանգ առնել։ «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ անգամ կարող է լրացուցիչ բոնուսային վճարումներ ավելացնել 30 միլիոն եվրոյին:
Ռոմանոն նշել է, որ «Լեչեն» ցանկանում է Դորգուի վաճառքից վաստակել 40 մլն եվրո և, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է ֆուտբոլիստին պահել մինչև ամառ։ «Նապոլին» ևս հետաքրքրված է 20-ամյա վինգերի ամառային տրանսֆերով։
Այս մրցաշրջանում Դորգուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։