Սաուդյան թիմերը պատրաստ են մեծ գումարներ վճարել «Բարսելոնայի» առաջատարներից մեկին

«Բարսելոնայի» 22-ամյա կիսապաշտպան Պեդրիի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Սաուդյան Արաբիայի ակումբները։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի վերջերս կայացած Իսպանիայի Սուպերգավաթի ժամանակ իր շահերը ներկայացնող գործակալության ղեկավարին հայտնել են ֆուտբոլիստի նկատմամբ իրենց հետաքրքրության մասին։

Ընդգծվում է, որ սաուդցիները պատրաստ են Պեդրիին առաջարկել այնպիսի աշխատավարձ, որը համեմատելի է այն բանի հետ, ինչ կարող են տալ Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորին։ Հաղորդվում է, որ այս ակումբները պատրաստ են բրազիլացի ֆուտբոլիստին վճարել 350 մլն եվրո։

Իր հերթին «Բարսելոնան» ակնկալում է, որ Պեդրին շուտով կերկարաձգի պայմանագիրը, որն ավարտվում է 2026 թվականի ամռանը։