«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայտարարել է նոր ֆուտբոլիստների տեղափոխության մասին։
««Փյունիկ» են տեղափոխվել 26-ամյա ռուս հարձակվող Թեմուր Ջիկիան և 23-ամյա ռուս դարպասապահ Նիկիտա Ալեքսեևը։
Ջիկիան Հայաստանում դարձել է ոսկե դուբլի հեղինակ՝ նվաճելով առաջնության չեմպիոնի տիտղոսն ու դարձել գավաթակիր:
Նիկիտան մեզ է միացել ռուսական «Ուրալից», որի գլխավոր թիմում իր նորամուտը նշել է 2022 թվականին՝ Ռուսաստանի գավաթի խաղարկության շրջանակում», – գրված է «Նռնագույնների» մամուլի ծառայության հայտարարության մեջ։