Պեպ Գվարդիոլա․ «Բարեբախտաբար այս խաղում նա ներեց մեզ»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Չելսիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:1) խոսել է Քոուլ Պալմերի մասին:

Էնցո Մարեսկայի թիմը խաղի մեկնարկում գոլ խփեց և կարող էր կրկնապատկել առավելությունը, սակայն բաց թողեցին իրենց հնարավորությունը։

«Քաղաքայինները» հավասարեցերին հաշիվը Յոշկո Գվարդիոլայի ջանքերի շնորհիվ: Երկրորդ խաղակեսում մեկական անգամ աչքի ընկան Էրլինգ Հոլանդը և Ֆիլ Ֆոդենը։

«Քոուլը լավ հնարավորություն ուներ հաշիվը դարձնելու 2-0, բայց բարեբախտաբար այս խաղում նա ներեց մեզ: Նա սովորաբար անթերի է նման իրավիճակներում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Report-ը։