«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոստովանել է, որ չի կարող շփվել «քաղաքայինների» նորեկ, ուզբեկ պաշտպան Աբդուկոդիր Խուսանովի հետ։
Շաբաթ օրը՝ հունվարի 25-ին, Խուսանովը «Մանչեսթեր Սիթիի» կազմում իր դեբյուտային խաղում «Չելսիի» դեմ խաղում (3։1) կոպիտ սխալ թույլ տվեց։
«Խուսանովը անգլերեն չգիտի, ուստի ես նրա հետ չեմ կարող խոսել։ Հնարավոր է՝ ստիպված լինեմ սովորել ուզբեկերեն կամ ռուսերեն»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Daily Sport-ը։