Պեդրին բաց կթողնի «Վալենսիայի» դեմ խաղը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին գաստրոէնտերիտի պատճառով չի կարողանա մասնակցել իսպանական Պրիմերայի 21-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ հանդիպմանը (հունվարի 26)։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացի ֆուտբոլիստը գիշերը վատ է զգացել։ Առավոտյան կատալոնական ակումբի բուժծառայությունը գնահատել է Պեդրիի վիճակը և նրան տուն ուղարկել։

Կիսապաշտպանը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2020 թվականի ամառվանից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 174 հանդիպման, որոնցում դարձել է 24 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։